ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակավ հայտարարել է Իրանի հետ պատերազմը շուտափույթ ավարտելու ձգտման մասին։ Միևնույն ժամանակ, նրա որոշ խորհրդականներ կուլիսներում պնդում են հակամարտությունից դուրս գալու հստակ ծրագրի մշակման անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով նավթի գների աճն ու երկարատև պատերազմի հնարավոր քաղաքական հետևանքները՝ գրում է The Wall Street Journal-ը։               
 

Նախարարությունում դեպքը չի անտեսվել

Նախարարությունում դեպքը չի անտեսվել
23.01.2015 | 00:31

Անցած տարվա հոկտեմբերին Քաջարանի հիվանդանոցում C հեպատիտով յոթ մարդկանց վարակելու դեպքը կրկին լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է, քանի որ հիվանդներից մեկն այս պահին բուժվում է «Նորք» ինֆեկցիոն բժշկական կենտրոնում։ Այսօր արդեն պարզ է՝ յուրաքանչյուր հիվանդի բուժումը կարժենա 15 հազար եվրո, կառավարության նիստից հետո լրագրողների հետ ոտքի վրա հարցուպատասխանի ժամանակ ասաց առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը և հավելեց, որ հիվանդների բուժումն ապահովագրված է։ Ի՞նչ է սա նշանակում. հիվանդները նախապես ունեցե՞լ են բժշկական ապահովագրություն, թե՞ բուժումն իրականացվելու է պետբյուջեի հաշվին։ «Իմ տեղեկություններով՝ նրանք բոլորն ապահովագրված էին»,- պատասխանելով մեր վերը նշված հարցին՝ ասաց նախարարը։ Այսինքն, նրանք նախապես ունեցել են բժշկական ապահովությո՞ւն՝ հստակեցրինք հարցը։ «Այո»,- հաստատեց նախարարը։ Նկատենք, որ հոկտեմբերի 31-ին եղել է առողջապահության նախարարի հրամանը, ըստ որի, բոլոր բժշկական հիմնարկներում իրականացվում է ներհիվանդանոցային վարակների կանխման ուսումնասիրություն։ Ինչ փաստեր կբացահայտվեն արդյունքում, երևի թե հաշված օրեր հետո պարզ կլինի։ Իսկ մինչ այդ փորձեցինք ճշտել նախարարի տեսակետը՝ ինչո՞վ է պայմանավորված Քաջարանի հիվանդանոցի գլխավոր բժշկի «անհայտացումը», դա մեղքի զգացումի՞, թե՞ պատասխանատվությունից խուսափելու արդյունք է։ «Իրավական դաշտում գնահատական տալ չեմ կարող։ Եթե հարցը դիտարկենք բարոյական դաշտում, ապա յուրաքանչյուր բժիշկ իր կատարած և չկատարած աշխատանքների համար պետք է պատասխան տա»,- նկատեց նախարարը։

Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 2309

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ